«Աստոն Վիլլան» պատրաստվում է նոր պայմանագիր կնքել հարձակվող Օլի Վաթկինսի հետ:
Վաթկինսը «Վիլլայի» լավագույն խաղացողներից մեկն է եղել այն պահից, երբ գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց Ունայ Էմերին՝ իր վերջին 10 խաղերում խփելով ութ գոլ:
27 ամյա անգլիացին, ով 2020 թվականի սեպտեմբերին 30 միլիոն ֆունտով տեղափոխվեց էր «Բրենտֆորդից», գտնվում է հիանալի մարզավիճակում՝ թույլ տալով «առկյուծներին» պայքարել եվրոպական մրցաշարերի որակավորման համար:
Այժմ Վաթկինսի գործող պայմանագրի ավարտին մնացել է երկու ամբողջական տարի, սակայն Daily Mail-ը իր բացառիկ հոդվածում հայտնում է, որ ակումբը բանակցություններ է վարում Օլիի հետ՝ Վիլլա Պարկի հետ գործարքը երկարաձգելու համար:
Նոր պայմանագիրը Վաթկինսին կհամապատասխանի Էմերիի ամենաբարձր վարձատրվող խաղացողներին՝ Ֆիլիպե Կոուտինյոն, Էմիլիանո Մարտինեսը և Թայրոն Մինգսը: