«Բարսելոնան» ամառային տրանսֆերային նպատակների ցուցակում են հայտնվել կիսապաշտպան Նգոլո Կանտեն և «Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։
Մինչև վերջերս ենթադրվում էր, որ Կանտեն նոր պայմանագիր կստորագրի, սակայն այժմ Նգոլոյի ապագան նույնպես հարցականի տակ է։
Չեմպիոնների լիգային չմասնակցելը, ֆինանսական ֆեյր-փլեյի խնդիրները և նոր գլխավոր մարզչի հետ կապված անորոշությունը կարող են Կանտեին ստիպել մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ «Չելսիից» ազատ գործակալի իրավունքով:
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, «Բարսելոնան» պատրաստ է Կանտեին առաջարկել երկու տարվա պայմանագիր, թեկուզ ավելի ցածր աշխատավարձով, քան 32 ամյա ֆրանսիացին ուներ Սթեմֆորդ Բրիջում:
«Բարսելոնան» ցանկանում է վերադարձնել նաև Օբամեյանգին, ով նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսում կատալոնական ակումբի կազմում անցկացրած 24 խաղում 13 գոլ է խփել, նախքան «Չելսիի» տեղափոխվելը 10 միլիոն ֆունտով:
«Բարսելոնան» հույս ունի, որ «Չելսին» նույնպես Պյեր-Էմերիկին անվճար կթողնի։ Նոու Կամպի ակումբը ցանկանում է ունենալ գաբոնցու պատասխանը ոչ ուշ, քան հունիսի առաջին շաբաթը։