«Չելսիի» վինգեր Ռահիմ Ստերլինգը խոսել է այս մրցաշրջանում իր թիմի հանդերձարանում տիրող մթնոլորտի մասին։
Ստերլինգի դեբյուտային մրցաշրջանը «Չելսիում» վատ ընթացք է հավաքել, քանի որ «կապույտները» ավարտում են մրրցաշրջանը առանց որևէ գավաթի և նույնիսկ առանց Չեմպիոնների լիգայի ուղեգրի։
Ստերլինգը դժվարությամբ է ընդունում այն, ինչ տեղի է ունենում, բայց հուսով է, որ նոր մարզչի նշանակումը կօգնի «Չելսիին» վերադառնալ հունի մեջ:
«Չի կարելի կյանքում ամեն օր դրական տրամադրություն ունենալ: Երբեմն լինում են վատ պահեր: Մինչ այժմ ես երբեք չեմ եղել նման իրավիճակում, բայց ես ավելի քան պատրաստ եմ այս փորձությանը»:
«Մենք հիասթափված ենք, երբ խաղադաշտից դուրս ենք գալիս հանդերձարան: Երբեմն մենք ավարտում ենք խաղը, և դու պարզապես նստում ես հանդերձարանում և նայում երկնքին, քանի որ չես կարողանում հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ»:
«Դժվար է համակերպվել, միշտ փորձում ես դրական լուծում տեսնել»:
«Դա հեշտ չէ: Հանդերձարանում բոլորը սովոր են ամեն շաբաթ հաղթելու զգացմունքին: Դա մի բան է, որը մենք վայելում ենք և ցանկանում ենք հետ բերել: Մենք դա չունենք այս տարի և դա վատ է»:
«Մեր խաղի մակարդակը, ներառյալ ես, այն չէ, ինչ պետք է լիներ: Ես նույնիսկ մոտ չեմ իմ սովորական խաղամակարդակին»:
«Սակայն ֆուտբոլը կարող է դաժան լինել, և որքան շատ ես փորձում ինչ-որ բան շտկել, այնքան այն վատանում է: Եթե ինչ-որ բանի վրա ես ֆիքսված, այն կարող է միայն վատանալ»-ասել է Ստերլինգը The Sun-ին տված հարցազրույցում։