«Նոթինգհեմ Ֆորեստը» պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդին» մինչև 30 միլիոն ֆունտ վճարել դարպասապահ Դին Հենդերսոնի համար:
Հիշեցնենք, որ անցած ամառ «Ֆորեստը» Հենդերսոնին վարձավճարով վերցրեց «Յունայթեդից», սակայն ազդրի վնասվածքի պատճառով Դինը խաղադաշտ դուրս չի եկել հունվարի 14-ից, նույնիսկ մի քանի շաբաթ առաջ վիրահատության է ենթարկվել և այժմ իր պարտականություններին կվերադառնա ոչ շուտ, քան օգոստոսը։
Հենդերսոնի բացակայության ժամանակ Կեյլոր Նավասը դարձավ «անտառայինների» հիմնական դարպասապահը:
Այնուամենայնիվ, 36 ամյա Նավասը «Ֆորեստում» է հանդես գալիս վարձավճարով, և որպես նրանց հիմնական երկարաժամկետ դարպասապահ՝ «անտառապահները» դիտարկում են հենց Հենդերսոնին:
Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը, Սիթի Գրաունդի ակումբը Հենդերսոնին գնելու առաջարկ է պատրաստում և արդեն հայտնել է 26 ամյա անգլիացուն, թե ինչ աշխատավարձ կարող է ստանալ մշտական պայմանագրով։
Բացի այդ, Հենդերսոնի պայմանագրի ավարտին «Յունայթեդի» հետ կա դեռևս երկու տարի և 12 ամսով երկարաձգելու տարբերակ: Այժմ Դինի աշխատավարձը շաբաթական 110000 ֆունտ է։