Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Իտիֆակը» առաջարկ է արել «Աստոն Վիլլայի» և «Ռեյնջերսի» նախկին գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդին:
43 ամյա Ջերարդը առանց աշխատանքի է մնացել հոկտեմբերից, երբ «Վիլլան» հեռացրեց նրան մրցաշրջանի աղետալի մեկնարկից հետո:
Վերջերս Սթիվենի անունը ակտիվորեն կապում էին Պրեմիեր լիգայից հեռացած «Լիդսի» և «Լեսթերի» հետ, սակայն «Լիվերպուլի» լեգենդի հաջորդ աշխատավայրը կարող է դառնալ Մերձավոր Արևելքը:
«Ալ-Իտիֆակն» առաջարկ է արել Ջերարդին։Նա ողջունել է այդ գաղափարը, սակայն ժամանակ է խնդրել առաջարկն ուսումնասիրելու համար»,- նրա խոսքերն է մեջբերում Reuters-ին ծանոթ աղբյուրը։
Հավելենք, որ այս մրցաշրջանում «Ալ-Իտիֆակը» իրենց Լիգայում զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը։