«Չելսին» առաջարկել է «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելային փոխարինել իր հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ։
«Չելսին» արդեն տեղեկացրել է «Ինտերի» իրենց գործընկերներին, որ վարձակալության երկարաձգումը հնարավոր չէ, և Ռոմելուն կլքի Սթեմֆորդ Բրիջը միայն մշտական տրանսֆերի դեպքում:
26 ամյա Բարելան, ով երկար ժամանակ բանակցություններ է վարում «Նյուքասլի» համար 50 միլիոն ֆունտ ստեռլինգով տեղափոխվելու համար, կարող է դառնալ երկու ակումբների միջև փոխզիջման հասնելու բանալին:
Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, «ազնվականներն» իրենք են պատրաստակամություն հայտնել հրաժարվել Լուկակուից, եթե նրա դիմաց «Ինտերը» Բարելային տա:
Բարելան այս մրցաշրջանում «Ինտերի» առանցքային խաղացողներից է: Նիկոլոն Սիմոնե Ինձագիի թիմի կազմում անցկացրել է 52 հանդիպում, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ, և դարձել 9 գոլի հեղինակ։