«Կրիստալ Փելեսը» հայտարարել է, որ Ռոյ Հոջսոնը կմնա գլխավոր մարզչի պաշտոնում ևս մեկ մրցաշրջան։
75 ամյա Հոջսոնը մարտին զբաղեցնելով «Փելեսի» գլխավոր մարզչի պաշտոնը կարողացավ պահպանել Պրեմիեր լիգայում թիմի գրանցումը և զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը:
Մրցաշրջանի հաջող ավարտով Հոջսոնը հեշտացրեց «Փելեսի» ղեկավարների ընտրությունը, որոնք նրա հետ համագործակցել են 2017-ից 2021 թվականներին:
«Ես անչափ ուրախ և հպարտ եմ երկարաձգելու իմ պայմանագիրը «Կրիստալ Փելեսի» հետ, և ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ակումբի նախագահին և մարզական տնօրենին իմ հանդեպ ունեցած հավատի համար»:
«Ես գիտեմ, որ մենք այստեղ հիանալի թիմ ունենք: Դա երիտասարդության և ներուժի, ինչպես նաև Պրեմիեր լիգայի և միջազգային ասպարեզում փորձառու խաղացողների հիանալի համադրություն է»:
«Ես երկար խոսեցի նախագահի հետ, և մենք համաձայնվեցինք, որ պետք է ավելի հավակնոտ դառնանք՝ առավելագույնս օգուտ քաղելու նման տաղանդներից: Դա նկատի ունենալով, մենք մեր առջև նպատակ ենք դրել ավարտել սկսվող մրցաշրջանը աղյուսակի վերին հատվածում»,- ասել է Հոջսոնը: