«Աստոն Վիլլան» երկրորդ առաջարկն է կատարել Լևերկուզենի «Բայերի» եզրային կիսապաշտպան Մուսա Դիաբիի համար:
Ըստ The Athletic-ի, «առյուծների» կատարած երկրորդ առաջարկը 24 ամյա ֆրանսիացու համար կազմել է 50 մլն եվրո (42,9 մլն ֆունտ):
Այնուամենայնիվ, բիրմինգհեմյան ակումբի առաջին առաջարկը՝ 30 միլիոն ֆունտ, գումարած 8,6 միլիոն ֆունտ բոնուսներ, մերժվեց «Բայերի» կողմից:
«Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին, ով այս ամառ արդեն պայմանագիր է կնքել Պաու Տորեսի և Յուրի Տիլեմանսի հետ, Դիաբիին դիտարկում է որպես հիմնական տրանսֆերային նպատակ:
Անցած մրցաշրջանում Մուսան իրեն հիանալօի դրսևորեց Լևերկուզենի «Բայերի» կազմում։ Անցկացրած 48 խաղում դառնալով 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: