«Վուլվերհեմպտոնի» հարձակվող Ռաուլ Խիմենեսը մոտ է «Ֆուլհեմ» տեղափոխվելուն։ Տրանսֆերի արժեքը գնահատվում է 5,5 միլիոն ֆունտ ստերլինգ:
«Ֆուլհեմը» ներկայումս կանգնած է իր հարձակվող Ալեքսանդր Միտրովիչից բաժանվելու վտանգի առջև, ով հանդիսանում է արաբական «Ալ-Հիլալի» հիմնական նպատակը:
Միտրովիչի իրավիճակը ստիպել է «Ֆուլհեմին» դուրս գալ տրանսֆերային շուկա՝ հարձակվողի փնտրտուքներով, և ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի, «սպիտակները» համաձայնության եզրեր են գտել «գայլերի» հետ:
Ինքը՝ Խիմենեսը, արդեն տվել է իր համաձայնությունը «Ֆուլհեմին» միանալու հարցում և հաջորդ շաբաթվա սկզբին բուժզննում կանցնի լոնդոնյան ակումբում:
Ավելացնենք ենք, որ նախորդ մրցաշրջանում 32 ամյա մեքսիկացին ոչ մի գոլ չի խփել «գայլերի» կազմում։