«Կրիստալ Փելեսը» Վիլֆրիդ Զահայի կորուստը փակելու համար 26 միլիոն ֆունտ ստերլինգով ձեռք է բերել «Ֆլամինգոյի» եզրային հարձակվող Մատեուս Ֆրանկային:
Ֆրանկան 5 տարվա պայմանագիր է կնքել «Փելեսի» հետ և կհրավիրվի փոխարինելու Զահային, ով այս ամառվա սկզբին ազատ գործակալի կարգավիճակով միացավ «Գալաթասարային»:
19 ամյա բրազիլացին «Ֆլամինգոյի» աշխարհահռչակ ակադեմիայի շրջանավարտ է, որն իր պրոֆեսիոնալ նորամուտը նշել է 2021 թվականի դեկտեմբերին:
Ընդհանուր առմամբ, Ֆրանկան «Ֆլամինգոյի» կազմում անցկացրել է 54 հանդիպում՝ դառնալով 9 գոլի հեղինակ։ Մատեուսը հրավիրվում է նաև Բրազիլիայի մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքական։
«Ես շատ ուրախ եմ այստեղ հայտնվելու համար: Հուսով եմ, որ կարող եմ լավ արդյունքներ ապահովել մեր երկրպագուների, մյուս խաղացողների և թիմի բոլոր անդամների համար»:
«Ես շատ ոգևորված եմ իմ առաջին խաղով այստեղ՝ իմ նոր տանը, և ես կփորձեմ անել առավելագույնը իմ նոր թիմի համար: Հուսով եմ, որ բոլոր երկրպագուները գոհ կլինեն իմ տեղափոխությունից», – ասել է Ֆրենկան։