«Չելսին» հաստատել է «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյի հետ պայմանագիր կնքելու մասին։ Այդ տրանսֆերը համարվում է Պրեմիեր լիգայի համար ռեկորդային՝ 115 միլիոն ֆունտ:
Օրվա սկզբին բուժզննում անցնելուց հետո Կայսեդոն ութ տարվա պայմանագիր ստորագրեց «Չելսիի» հետ՝ ակումբի ցանկությամբ 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ:
Կայսեդոն հանդես է գալիս «Բրայթոնում» 2021 թվականի փետրվարին «Ինդեպենդիենտե դել Վալեից» 4,5 միլիոն ֆունտ ստերլինգով տեղափոխվելուց հետո: Մոյսեսը հաստատվել է որպես «ճայերի» հիմնական կազմի անփոարխինելի խաղացող՝ նախորդ մրցաշրջանում Պրեմիեր լիգայի ընդամենը մեկ խաղ բաց թողնելուց հետո:
Ըստ The Athletic-ի՝ 115 միլիոն ֆունտից 100-ը երաշխավորված գումար է: Իսկ 15 մլն ֆունտ ստերլինգը կտրամադրվի բոնուսների տեսքով: «Բրայթոնին» նաև խոստացել են մասնաբաժին խաղացողի հետագա վաճառքից:
21 ամյա էկվադորցու գնմամբ «Չելսին» գերազանցեց նախորդ տրանսֆերային ռեկորդը՝ ինչպես իր, այնպես էլ ողջ Պրեմիեր լիգայի։ Խոսքը հունվարին 106,8 մլն ֆունտով «Բենֆիկայից» գնված կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի մասին է։
Անցած շաբաթ «Լիվերպուլը» համաձայնեցրել էր Կայսեդոյի համար տրամադրվող փոխհատուցման չափը, սակայն Մոյսեսը մերժեց այդ հնարավորությունը և պնդեց դեպի «Չելսի» տեղափոխությունը:
«Ես շատ ոգևորված եմ «Չելսիին» միանալու համար: Ես այնքան ոգևորված եմ, որ այստեղ եմ այս մեծ ակումբում և ստիպված չէի երկու անգամ մտածել, երբ ինձ զանգահարեցին «Չելսիից»: Ես պարզապես գիտեի, որ ցանկանում եմ գնալ այնտեղ: Այստեղ լինելը սա երազանք է, որն իրականացել է, և ես չեմ կարող սպասել, թե երբ եմ սկսելու թիմի հետ իմ աճը»,- ասել է Կայսեդոն: