Ոստիկանությունը սկսել է հետաքննություն այն բանից հետո, երբ աղյուս է նետվել «Աստոն Վիլլայի» առաջին թիմի ավտոբուսի վրա:
Կիրակի օրը «Վիլլան» արտագնա 3-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Բերնլիի» նկատմամբ:
Եվ երբ Ունայ Էմերիի սաները հեռանում էին Թըրֆ Մուրից՝ Բիրմինգհեմ վերադառնալու համար, տեղի ունեցավ մի դեպք, որը Լանկաշիրի ոստիկանությունն այժմ հետաքննում է:
Ինչպես նշում է The Independent-ը, M65-ի վրա աղյուս է նետվել «առյուծների» ավտոբուսի դիմապակու վրա: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։
Ավելացնենք, որ «բորդոագույնները» անմիջապես դատապարտել են այդ արարքը՝ պաշտոնական հայտարարության մեջ ասելով, որ իրենց ակումբը «վշտացած և անհանգստացած է» կատարվածից։