«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է սկսել իր պաշտպան Աարոն Վան-Բիսակայի հետ նոր պայմանագրի շուրջ։
«Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը նախորդ մրցաշրջանի առաջին կեսում ամբողջովին անտեսեց Վան-Բիսակային՝ 2022 թվականի աշխարհի առաջնությունից հետո ստիպված լինելով ամբողջությամբ օգտվել Աարոնի ծառայություններից:
25 ամյա Վան-Բիսական ամբողջությամբ օգտագործեց իրեն ընձեռնված հնարավորությունը և նոր մրցաշրջանը սկսեց, որպես մեկնարկային կազմի ֆուտբոլիստ՝ անգամ գոլային փոխանցում է հասցրել կատարել «Վուլվերհեմպտոնի» դեմ խաղում:
Վան-Բիսակայի գործող պայմանագրի ժամկետի ավարտին մնացել է մեկ տարի, գումարած 12 ամսով երկարաձգման տարբերակը, սակայն The Telegraph-ը հայտնում է, որ ակումբը և խաղացողը սկսել են բանակցել նոր երկարաժամկետ պայմանագրի շուրջ, որը թույլ կտա Աարոնին մնալ Օլդ Թրաֆորդում 2025 թվականից հետո:
Հիշեցնենք, որ Վան-Բիսական հանդես է գալիս «Յունայթեդում» 2019 թվականին «Կրիստալ Փելեսից» 50 միլիոն ֆունտով տեղափոխվելուց հետո: