«Արսենալը» անհամբեր սպասում է Բրազիլիայի ազգային հավաքականից իր պաշտպան Գաբրիելի վնասվածքի մասին մանրամասների։
Նախօրեին 25 ամյա Գաբրիելը իր նորամուտը նշեց Բրազիլիայի հավաքականի կազմում՝ հայտնվելով Բոլիվիայի դեմ ԱԱ-2026-ի ընտրական հանդիպման մեկնարկային կազմում։
Այս խաղում բրազիլացիները վստահ հաղթանակ տարան 5։1 հաշվով, սակայն Գաբրիելը չկարողացավ ավարտին հասցնել հանդիպումը՝ փոխարինվելով 85-րդ րոպեին։
Պահեստայինների նստարանին գտնվելու ժամանակ Գաբրիելի ազդրին սառցե պարկ էր դրված։ Ենթադրվում է, որ պաշտպանը վնասվածքը ստացել է հակառակորդի հետ բախման արդյունքում։
Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, «Արսենալի» բժշկական շտաբն այժմ սպասում է Բրազիլիայի ազգային հավաքականի իր գործընկերներին, որը չորեքշաբթի օրը պետք է խաղա Պերուի հետ:
«Արսենալը» մրցաշրջանի սկզբից վնասվածքի պատճառով արդեն կորցրել է Յուրիեն Թիմբերին և Թոմաս Պարտիին, իսկ «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան չէր ցանկանա կորցնել նաև Գաբրիելին, հատկապես Չեմպիոնների լիգայի մեկնարկից առաջ: