«Մանչեսթեր Յունայթեդի» աջ պաշտպան Աարոն Վան-Բիսական ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի մինչև երկու ամիս:
25 ամյա Վան-Բիսական այս վնասվածքը ստացել է անցած շաբաթ օրը «Յունայթեդի»՝ Պրեմիեր լիգայի «Բրայթոնից» կրած պարտության ժամանակ փոխարինման դուրս գալուց հետո:
«Յունայթեդի» հայտարարության մեջ ասվում է, որ Վան-Բիսակայի վնասվածքի նախնական գնահատականը ցույց է տալիս, որ նա շարքից դուրս կմնա «մի քանի շաբաթով», իսկ talkSPORT֊ի հրապարակումը պարզաբանում է, որ խոսքը գնում է մոտ երկու ամսվա մասին։
«Յունայթեդին» վնասվածքների պատճառով չեն կարող օգնել նաև Թոմ Հիթոնը, Ռաֆայել Վարանը, Լյուկ Շոուն, Տիրել Մալասիան, Սոֆյան Ամրաբատը, Մեյսոն Մաունտը, Կոբի Մայնուն և Ամադ Դիալոն, իսկ Ջեյդոն Սանչոն և Անտոնին այլ պատճառներով են անհասանելի ակումբի համար: