Պաշտպան Հարի Մագուայրը կարծում է, որ անցյալ ամառ «Մանչեսթեր Յունայթեդում» մնալու իր որոշումը տվեց իր պտուղները:
Անցած ամառ «Վեստ Հեմը» փորձեց և՛ վարձակալել, և՛ գնել Մագուայրին, ով այն ժամանակ մեկնարկային կազմում չէր հայտնվում և կորցրել էր ավագի թևկապը:
Ի վերջո, Մագուայրը մնաց, և իր դիրքում գտնվող մրցակիցների վնասվածքները օգնեցին նրան վերադառնալ «Յունայթեդի» հիմնական կազմ: Հետևաբար, այժմ Հարին ուրախ է, որ չի փախել խնդիրներից։
«Իհարկե, մնալու որոշումը արդյունք տվեց»:
«Անցյալ տարի ես շատ խաղեր եմ բաց թողել՝ հայտնվելով մեկնարկային կազմում 16 կամ 17 անգամ, բայց ինձ թվում է, որ շատ լավ եմ հանդես եկել այն խաղերում, որոնց մասնակցել եմ: Ես պարզապես չխաղացի այնքան, որքան կցանկանայի»:
«Մյուս կողմից, Ռաֆան (Վարան) և Լիչան (Մարտինես) փայլուն խաղացին՝ բազմաթիվ մաքուր խաղեր անցկացնելով: Ես պետք է սպասեի և համբերեի»:
«Անցյալ մրցաշրջանում ես երկու-երեք հնարավորություն ունեցա անընդմեջ խաղեր խաղալու, բայց ինձ խանգարում էր հիվանդությունը և մի քանի վնասվածքներ, այնպես որ ես չէի կարողանում մտնել անընդմեջ խաղեր խաղալու ռիթմի մեջ՝ մարզիչին տպավորելու համար»։
«Այժմ ես դա ստացա, ես իսկապես վայելում եմ իմ ֆուտբոլը և իսկապես հաճույք եմ ստանում այս ակումբում խաղալը»:
«Ես պատրաստ կլինեի մնալ և պայքարել թիմում իմ տեղի համար: Մենք ակումբում ունենք չորս կամ հինգ բարձրակարգ կենտրոնական պաշտպաններ, որոնք հրավիրված են իրենց ազգային թիմեր, և մրցակցությունն իսկապես բարձր է»,- Մագուայրի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը: