«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսյալը վատ մարզավիճակի պատճառով մեկուսացվել է հիմնական թիմի մարզումներից:
Մարսյալը չի խաղացել «Յունայթեդի» կազմում դեկտեմբերի 9-ին «Բորնմուտից» կրած անակնկալ պարտությունից հետո (0:3): Սկզբում Անտոնիի բացակայությունը պայմանավորված էր հիվանդության պատճառով։
Այս պահին հիվանդությունը հետ է քաշվել, սակայն 28 ամյա ֆրանսիացուն դեռ թույլ չեն տվել մարզվել ընդհանուր խմբի հետ, հայտնում է Daily Mail-ը։
«Յունայթեդի» մարզիչ Էրիկ Տեն Հագը Մարսյալին հայտնել է, որ միայնակ կմարզվի Քարինգթոնում, քանի դեռ չի բարելավել իր մարզավիճակը:
Տեն Հագը հիասթափված է, որ Մարսյալը բավականաչափ ջանքեր չի գործադրել իր հիվանդությունից հետո մարզավիճակ հավաքելու համար։
Ավելացնենք, որ Մարսյալի գործող պայմանագիրը լրանում է այս մրցաշրջանի վերջում, և «Յունայթեդը» մտադիր չէ նոր պայմանագիր առաջարկել «Մոնակոյի» նախկին խաղացողին: