«Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Լոիկ Ռեմին հորդորում է Յան Մվիլային տեղափոխվել «Լոֆտուս Ռոուդ»: Այս երկու ֆուտբոլիստները միասին հանդես են գալիս Ֆրանսիայի ազգային հավաքականում:
Ռեմին այս շաբաթ վերջնականապես տեղափոխվեց «ՔՊՌ»: Նա կնքել է պայմանագիր 4.5 տարի ժամկետով: Ենթադրվում էր, որ Ռեմիի հետ Անգլիա կտեղափոխվեր նաև Մվիլան:
Մինչդեռ, մամուլը սկսել է ավելի հաճախ խոսել այն մասին, որ Յանի ծառայություններով հետաքրքրված են այլ ակումբներ, օրինակ Կազանի «Ռուբինը»: Ռեմին խոստովանել է, որ ուրախ կլիներ տեսնել իր ընկերոջը «ՔՊՌ»-ում:
-Ես շատ լավ եմ ճանաչում Յանին և ուզում եմ, որ նա տեղափոխվի այստեղ: Ես նրան ասել եմ, որ այստեղ աշխատում են լավ մարդիկ: Մեզ պետք են նրա նման ֆուտբոլիստներ,- ասել է Ռեմին:
Բացի այդ 26-ամյա հարձակվողը հայտարարել է, որ գումարը չէ պատճառը, որ նա «Նյուքասլի» փոխարեն ընտրեց լոնդոնյան ակումբը: talkSPORT