Անգլիայի գավաթի 4-րդ փուլի այսօրվա առաջին խաղը տեղի ունեցավ «Գրիֆին Պարկում»: Առաջին լիգայում հանդես եկող «Բրենտֆորդը» հյուրընկալեց գործող գավաթակիր «Չելսիին»:
Խաղն ընթացավ անզիջում պայքարում: «Բրենտֆորդը» արժանիորեն խաղաց «ազնվականների» դեմ:
Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը: «Կապույտներից» հաշիվը հավասարեցրեց բրազիլիացի կիսապաշտպան Օսկարը՝ 1:1: Երկրորդ խաղակեսի միջնամասում մրցավարը «Չելսիի» դարպասին 11 մետրանոց նշանակեց, որն անվրեպ իրացրեց Հարրի Ֆորեստերը՝ 2:1: «Չելսիին» 10 րոպե պահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Գոլի հեղինակ դարձավ Ֆերնանդո Տորրեսը՝ 2:2:
Խաղն ավարտվեց 2:2 հաշվով և վերախաղարկումը տեղի կունենա «Ստեմֆորդ Բրիջում»:
Գոլեր. Տրոտա՝ 42ր, Օսկար՝ 55ր, Ֆորեստեր՝ 73ր (11մ), Տորրես՝ 83ր