«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը խոստովանել է, որ չի պատրաստվում դուրս գալ տրանսֆերային շուկա հարձակվող ձեռք բերելու համար, չնայած որ թիմում բացակայում են Էմանուել Ադեբայորն ու Ջերմեյն Դեֆոն:
Ավելի վաղ հունվարին Ադեբայորը թողեց «Տոտտենհեմը» և մեկնեց աֆրիկյան ազգերի գավաթին, որտեղ խաղում է Տոգոյի ազգային հավաքականի կազմում: Իսկ Դեֆոն որոշ ժամանակ առաջ թեթև վնասվածք է ստացել:
Անգլիայի գավաթի շրջանակներում երեկ կայացած «Լիդս Յունայթեդի» դեմ խաղում «Տոտտենհեմը» պարտվեց 2:1 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից: Վիլաշ-Բոաշն այդ խաղում հարձակվողի դիրքում խաղացնում էր Կլինտ Դեմփսիին, իսկ այնուհետև դիմեց 22-ամյա Ջոնաթան Օբիկիի օգնությանը: Չնայած նման աղքատիկ ընտրության հնարավորությանը՝ պորտուգալացի մասնագետը չի ցանկանում ուժեղացնել կազմը:
-Մենք գոհ են այն կազմից, որն ունենք այս պահին: Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ վնասվածքները կարող են մեզ դժվար դրության մեջ դնել:
Ադեբայորն այժմ աֆրիկյան ազգերի գավաթին է մասնակցում և արդեն բաց է թողել մի քանի հանդիպում «Տոտտենհեմի» կազմում: Տեսնենք, թե ինչքան հեռուն կգնա նրա հավաքականը այդ առաջնությունում, իսկ հետո նրան հետ կբերենք:
Դեֆոն վնասվածք է ստացել խաղից առաջ՝ մարզման ժամանակ, որն էլ թույլ չտվեց, որ նա դաշտ դուրս գա: Բայց վստահ եմ՝ նա շարք կվերադառնա «Նորվիչի» հետ հանդիպմանը (հունվարի 30-ին):
Ինչպես նախկինում արդեն ասել եմ, մենք գոհ ենք մեր կազմից: Մենք ռիսկի ենք դիմում՝ տրանսֆերային շուկա դուրս չգալով:
Այնուամենայիվ, մեր այս պարտության պատճառը ոչ թե այն է, որ բաց թողեցինք շատ գոլային պահեր, այլ որ չկարողացանք ստեղծել այդ հնարավորությունները,- ասել է Վիլաշ-Բոաշը: The Independent