«Էվերթոնի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնին հայտարարել է, որ բաց է շարունակելու կարիերան «Չելսիում»:
Բելգիացին, որ գնահատվում է 30 մլն ֆունտ, հաջորդ ամռանը կդառնա թոփ ակումբների տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկը: Մարուանին հայտնի է «ազվականների» հետաքրքրվածությունն իր անձի նկատմամբ: Սակայն նա ցանկանում է ստանալ կոնկրետ առաջարկ:
-Եթե «Չելսին» ցանկանում է գնել ինձ, ապա նրանք պետք է մի քայլ անեն և առաջարկ անեն: Ես լսել եմ ինչ-որ բան «Չելսիի» հետաքրքրության մասին, սակայն անկեղծ խոստովանում եմ՝ նրանց հետ չեմ խոսել:
Ես շարունակում եմ հանդես գալ «Էվերթոնի» կազմում մրցաշրջանից մրցաշրջան: Թոփ ակումբները հետաքրքրվում են ինձանով, սակայն հենց հիմա ես երջանիկ եմ «Էվերթոնում»:
Հնարավոր է՝ Չեմպիոնների Լիգայում խաղալ «Էվերթոնի» համար, և ոչ թե «Չելսիի», ավելի հաճելի կլիներ, քանի որ հենց նրանք («Էվերթոնը») բացեցին Անգլիան ինձ համար,- հայտնել է Ֆելայնին: The Sun