«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն քննադատել է մրցավարական այն բրիգադին, որը երեկ դատեց Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի «Նյուքասլ»-«Մետալիստ» հանդիպումը:
«Սեյնտ Ջեյմս Պարկում» «կաչաղակները» 0:0 խաղացին ուկրաինական թիմի դեմ: Նման արդյունքի համար «Նյուքասլը» մեղադրում է մրցավարներին, որոնք չհաշվեցին Պապիս Սիսեի խփած երկու գոլերը:
Երկու դեպքում էլ եզրային մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ, սակայն կրկնությունները հակառակն են ցույց տալիս: Հենց այս դրվագներին էլ Պարդյուն ամենաշատն է անդրադարձել մամլո ասուլիսի ժամանակ:
-Երկու գոլերն էլ ճիշտ էին: Կարող եմ հասկանալ, երբ մրցավարները սխալվում են մեկ անգամ, սակայն ոչ երկու…
Որպես կանոն՝ նման դեպքերում որոշումը կատարվում է հօգուտ հարձակվողի: Սա շատ դժվար է հասկանալ:
Նրանք («Մետալիստը») լավ թիմ են, սակայն նրանք այսօր լավագույնը չէին դաշտում,- հայտնել է Պարդյուն: ESPN