«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին կիրակի օրը՝ «Չելսիի» դեմ խաղում կվերադառնա թիմի հիմնական կազմ: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Կիրակի օրը «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում միմյանց դեմ դուրս կգան մրցաշարային աղյուսակի երկրորդ և երրորդ ակումբները: Այդ խաղում «քաղաքայիններին» կկարողանա օգնել փորձառու պաշտպան Վենսան Կոմպանին, ով հունվարի 26-ին ազդրի վնասվածք էր ստացել:
Նշենք, որ սա ընթացիկ մրցաշրջանում բելգիացու երրորդ վնասվածքն է: Կոմպանին արդեն մասնակցում է ընդհանուր մարզումներին: