«Բրայթոնը» թույլատրել է «Ռեդինգին» բանակցություններ սկսել իր գլխավոր մարզիչ Գուս Պոյետի հետ:
«Ռեդինգը» մինչև հիմա նոր մարզիչ է փնտրում, ով կկարողանա ակումբին պահել Պրեմիեր Լիգայում: Հիշեցնենք, որ այս պահին ակումբը գտնվում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Ռեդինգի» ցուցակում երեք մասնագետներ են՝ «Չելսիի» նախկին մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն, «Սաութհեմպտոնի» նախկին մարզիչ Նայջլ Ադկինսը և «Բրայթոնի» ներկայիս մարզիչ Գուստավո Պոյետը:
Այժմ հայտնի է դարձել, որ «Ռեդինգը» Պոյետի հետ բանակցությունները սկսելու համար անհրաժեշտ թույլտվությունը ստացել է «Բրայթոնից»: Բուքմեյքերները անգամ խաղադրույք են ընդունում «Ռեդինգի» հաջորդ մարզչի հետ կապված: