• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դավիդ Դե Խեա. «Անգլիայի գավաթն ավելի պատվաբեր է, քան արքայական գավաթը»

Դավիդ Դե Խեա«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի վերախաղարկումից առաջ հիշել է մի դրվագ առաջին դիմակայությունից:

Հիշեցնենք, որ այսօր «Յունայթեդը» հյուրընկալվել է «Չելսիին»: Այս թիմերի առաջին խաղն ավարտվել է ոչ ոքի արդյունքով: Այսօր կայանալիք խաղը կորոշի կիսաեզրափակչի մասնակցին:

-Խուան Մատան այդ ժամանակ շրջանցեց Ջոննի Էվանսին և նրա առջև բացվեց ողջ դարպասը: Սակայն ինձ հաջողվեց ամբողջ հասակով ձգվել և մատներով դուրս հանել գնդակը: Խաղից հետո նա մոտեցավ և շնորհավորեց ինձ սեյվի համար:

Անգլիայի գավաթը ճանաչված և հին առաջնություն է: Իսպանիայում այս մասին միշտ գրում են, և ես անձամբ դիտել եմ այդ խաղերը, երբ երեխա էի:

Տպավորություն ունեմ, որ Անգլիայի գավաթը արքայական գավաթից ավելի պատվաբեր է, սակայն շատ իմաստներով դրանք նույնանման են: Հպարտ ենք, որ մասնակցում ենք այսպիսի առաջնության,- հայտնել է Դե Խեան: