«Տոտտենհեմի» դարպասապահ Բրեդ Ֆրիդելը կարծում է, որ Գարեթ Բեյլը «Տոտտենհեմի» համար նույնքան կարևոր է, որքան Մայքլ Ջորդանը «Չիկագո Բուլզի» համար:
Բեյլը հավաքելով հիանալի մարզավիճակ՝ շարունակում է «Տոտտենհեմին» օգնել հաղթանակներ տանել Եվրոպա Լիգայում և պայքարել Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար: Մի քանի ֆուտբոլային մասնագետների կարծիքով, ուելսցի վինգերը արդեն համարվում է մոլորակի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, իսկ Ֆրիդելը նրան անգամ համեմատել է բասկետբոլի պատմության լավագույններից մեկի հետ:
-«Չիկագո Բուլզը» չէր հաղթի, եթե այնտեղ չխաղար Մայքլ Ջորդանը: Եթե «Բարսելոնայում» չլիներ Լիոնել Մեսսին, ապա նրանք այդքան բարձր հորիզոնականներում չէին լինի: Եթե «Ռեալում» չլիներ Ռոնալդուն, ապա նրանք այնտեղ չէին լինի, որտեղ հիմա են:
Իհարկե, մենք մեկ ֆուտբոլիստի ակումբ չենք, սակայն Բեյլը շատ կարևոր է մեզ համար,- ասել է Ֆրիդելը: ITV