«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ժխտել է այն գաղափարը, թե նոր պայմանագիրը բացասարաբար է ազդել Թեո Ուոլկոտի վրա: Այս մասին հայտնում է Daily Mirror պարբերականը:
Մրցաշրջանի առաջին կեսին 24-ամյա վինգերը համարվում էր թիմի առանցքային խաղացողներից մեկը: Սակայն պայմանագրի կնքումից հետո արդեն երկու ամիս է, ինչ նա ոչ մի գոլ չի խփել և գոլային փոխանցում չի կատարել:
Այնուամենայնիվ, Վենգերը պնդում է, որ սխալ է իրար կապել այս երկու դեպքերը:
-Չեմ հավատում այս ամենին: Եթե Թեոն լավ չխաղար և պայմանագիր էլ չկնքեր, ապա մարդիկ կասեին լրիվ հակառակը:
Չեմ կարծում, որ դա կապված է այն բանի հետ, թե նա կնքել է պայմանագիր, թե ոչ: Նա առաջվա պես տքնաջան աշխատում է մարզումներին, հետո մնում է, որպեսզի շտկի իր խաղի որոշ տարրեր:
Այո, վերջին խաղերին նա մի քիչ դանդաղել է: Կարծում եմ, որ պատճառը մկանների վնասվածքն է և հոգնածությունը: «Բավարիայի» դեմ նա կարող է իր լավագույն խաղը չանցկացրեց, բայց միևնույնն է՝ վտանգավոր գոլային փոխանցում կատարեց:
Նա կվերադառնա,- հայտնել է Վենգերը: