«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտնել է, որ կենտրոնական պաշտպան Գարի Կեհիլը վիրահատել է վնասված ծունկը:
27-ամյա Կեհիլն այս վնասվածքը ստացել է Անգլիայի ազգային հավաքականի կազմում, որը պատրաստվում էր 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլին:
Ակումբի կազմում Գարին չի խաղացել մարտի կեսերից, և սպասվում էր, որ շուտով նա դաշտ կվերադառնա: Մինչդեռ հարկադրված վիրահատությունը երկու շաբաթով հետաձգում է խաղացողի վերադարձը:
-Նա վիրահատվել է: Մենք շատ արագ դա արեցինք, դեռ «Սութհեմպտոնի» հետ կայացած խաղից հետո՝ մարտի 30-ին,- հայտնել է մասնագետը: Sky Sports