«Արսենալի» դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկին կարող է բաց թողնել Պրեմիեր Լիգայի շրջանակներում «Էվերթոնի» հետ այսօր կայանալիք խաղը:
Ինչպես հաղորդում է Goal պարբերականը, երկուշաբթի օրը «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ լեհ դարպասապահը վնասել է կողը:
Եթե Լուկաշը, ով վերջին ժամանակներս դարպասում փոխարինում էր առաջին դարպասապահին, այդպես էլ չկարողանա վերականգնվել, ապա «Արսենալի» դարպաս կվերադառնա Վոյցեխ Շեսնին:
Վենգերը նաև հայտել է, որ թիմի պաշտպան Պեր Մերտեզակերը և կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկին կրկին իր տրամադրության տակ են: Առաջինը որակազրկումից է վերադարձել, իսկ երկրորդը լուծել է առողջական խնդիրները: