«Լիվերպուլի» հետ կայանալիք խաղից առաջ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտնել է, որ «կարմիրների» ավագ Սթիվեն Ջերարդը ճիշտ է վարվել՝ մի քանի տարի առաջ հրաժարվելով տեղափոխվել «Սթեմֆորդ Բրիջ»:
2004/2005 մրցաշրջանում Չեմպիոնների Լիգան հաղթելուց հետո Ջերարդը պետք է ընտրություն կատարեր՝ մնալ «Լիվերպուլում», կամ տեղափոխվել «Չելսի»: Սթիվենը որոշեց մնալ մերսիսայդյան ակումբում:
-Նա հաղթել է Չեմպիոնների Լիգայում և «Լիվերպուլի» լեգենդն է: Կարծում եմ, որ նա հասկանում է, որ այդ ժամանակ ճիշտ ընտրություն է կատարել,- հայտնել է Բենիտեսը Daily Mail պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:
Բացի այդ, Ռաֆայելը հերքել է այն գաղափարը, թե Ջերարդն ու Լեմպարդը չէին կարող միասին հաջող գործել դաշտի կենտրոնում:
-Այդ տարիներին «Չելսիի» կազմում խաղում էր Կլոդ Մակելելեն, որը կազատեր նրանց պաշտպանական աշխատանքներից, և նրանք կկարողանային խաղալ առջևի գծում:
Վստահ եմ, որ նրանք կարող են միասին խաղալ, հատկապես հիմա, երբ շատ փորձ են կուտակել: Երբ նրանք ավելի երիտասարդ էին, ապա համեմատաբար լավն էին, որ ցանկանում էին հասցնել ամենուրեք: Հնարավոր է, որ նրանք հիմա հասկանում են, որ կարող են ավելի լավ կառավարել իրենց խաղը,- ավելացրել է մասնագետը: