«Պորտսմուտի» երկրպագուների խումբը (Pompey Supporters Trust) պաշտոնապես ավարտել է ակումբի գնման գործընթացը: PST-ն իր սիրելի ակումբի համար վճարել է 3 մլն ֆունտ:
Վերջին 14 ամսվա մեջ «Պորտսմուտը» գտնվում էր լուծարման փուլում, ինչի հետևանքով էլ դուրս մնաց երկրորդ լիգայից:
Ուրբաթ օրը երկրպագուները վերջնականապես գնել են ակումբը իր նախկին սեփականատիրոջից, ում պատճառով ակումբը կարճ ժամանակում Պրեմիեր Լիգայից հայտնվեց անգլիական չորրորդ դիվիզոնում և լուծարվեց:
Երկրպագուներին է անցել ակումբը ամբողջությամբ, գումարած «Ֆրեյթոն Պարկ» մարզադաշտը և նրա հարևանությամբ որոշ տարածքներ: Անգլիայի գավաթի 2008 թվականի հաղթողը այժմ նոր կյանք է սկսում: