Եվրոպա Լիգայի կիսաեզրափակչի «Բազելի» հետ առաջին խաղից հետո (1:2) «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կարծում է, որ իր թիմն ամբողջությամբ արժանի էր հաղթանակի:
Այդ խաղում «ազնվականները» հաղթական գնդակը խփեցին միայն ավելացված ժամանակի չորրորդ րոպեին, երբ Դավիդ Լուիզը լավ իրացրեց տուգանային հարվածը: Մինչդեռ դրանից մի քանի րոպե առաջ մրցավարը վիճելի 11 մետրանոց նշանակեց «Չելսիի» դարպասին, դրա հետ կապված Բենիտեսը կարծում է, որ իր թիմն արժանի էր հաջողության:
-Կարծում եմ, որ արժանի հաղթանակ էր: Մենք գործում էինք լավ թիմի դեմ: Դուք ինքներդ էլ կարող եք տեսնել, թե ինչքան ինտենսիվ և արագ խաղ էր: Մենք բավական շատ պահեր ունեցանք գոլ խփելու համար, սակայն 11 մետրանոցն անակնկալ է յուրաքանչյուրի համար և կարող է փոխել խաղի ելքը:
Իմ շրջապատում ոչ մեկն այնտեղ 11 մետրանոց չտեսավ, որովհետև գնդակը գտնվում էր օդում: Շատ տարօրինակ որոշում էր:
Միշտ կարևոր է հաղթելը: Գոլ խփել արտագնա խաղում շատ կարևոր է, սակայն երկու գոլն ավելի լավ է: Դավիդ Լուիզը հիանալի աշխատեց, սակայն ես նաև շատ գոհ եմ ամբողջ թիմից,- հայտնել է մասնագետը: ITV