Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Արսենալի» հարձակվող Լուկաս Պոդոլսկին վիրահատվելու է: Այս մասին հայտնում է Goal պարբերականը:
Աղբյուրը հաղորդում է, որ Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին կոճն անհանգստացնում է իր ամբողջ անգլիական դեբյուտային մրցաշրջանի ընթացքում: Այդ խնդիրները հատկապես նկատելի դարձան մրցաշրջանի երկրորդ հատվածում, երբ Լուկասը կորցրեց տեղը «զինագործների» հիմնական կազմում:
Վերջ ի վերջո «Արսենալի» բժշկական անձնակազմը որոշում կայացրեց՝ վիրահատելու ֆուտբոլիստի ձախ կոճը: Վիրահատությունը կատարվելու է մրցաշրջանի ավարտից հետո: Սա նշանակում է, որ Պոդոլսկին չի մասնակցելու հավաքականի ընկերական խաղերին Էկվադորի և ԱՄՆ-ի դեմ համապատասխանաբար մայիսի 29-ին և հունիսի 2-ին:
Ավելացնենք, որ ընթացիկ մրցաշրջանի 39 խաղերում 27-ամյա Պոդոլսկին «Արսենալի» կազմում ամբողջությամբ խաղացել է 90 րոպե ընդամենը չորս անգամ: