• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Adidas-ը «Նյուքասլին» ընդգրկել է իր գործընկեր ակումբների էլիտար կատեգորիայում

Adidas-ը կդառնա «Նյուքասլի» տեխնիկական հովանավորը՝ ընդգրկելով «կաչաղակներին» իր գործընկեր ակումբների էլիտար կատեգորիայում։

Որպես կանոն, էլիտար ակումբները, որոնք համագործակցում են Adidas-ի հետ, ստանում են Էլիտային համարժեք պայմաններ։ Գերմանական սպորտային հսկան ունի նաև այլ կատեգորիաներ՝ Պրեմիում, Ստանդարտ, 3-րդ կողմ և անուղղակի պայմանագիր:

Ներկայումս էլիտար կատեգորիան ներառում է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Ռեալը», «Բավարիան», «Յուվենտուսը» և «Ֆլամենգոն»:

Ինչպես հայտնում է Daily Star-ը, հաջորդ սեզոնից «Նյուքասլը» կմիանա այս էլիտար ակումբների շարքին։ Adidas-ը կփոխարինի Castroe-ին որպես ակումբի տեխնիկական հովանավոր, ինչպես պաշտոնապես հայտարարվել էր դեռ սեպտեմբերին:

Adidas-ի հետ շքեղ պայմանագիր կնքելը ևս մեկ քայլ է «Նյուքասլին» որպես թոփ-ակումբ հաստատելու ուղղությամբ: «Կաչաղակներն» դրա համար երկար ճանապարհ են անցել՝ 2021 թվականին Սաուդյան Արաբիայի ներդրողների կողմից գնվելուց հետո:

Հավելենք, որ Adidas-ը եղել է նաև «Նյուքասլի» տեխնիկական հովանավորը 1995-2010 թվականներին։

Հետաքրքիր փաստեր