• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Amazon-ը պատրաստվում է մրցակցել Google-ի հետ

Էլեկտրոնային առևտրի հսկա Amazon-ը պատրաստ է մրցակցել Google-ի հետ՝ «Տոտտենհեմի» մարզադաշտը վերանվանելու իրավունքները գնելու համար։

Օրերս «Տոտտենհեմի» երկրպագուներին ոգևորել էր այն լուրը, որ իրենց ակումբը կարող է պայմանագիր կնքել Google-ի հետ՝ վերանվանելու «Տոտտենհեմ Հոթսպուր» մարզադաշտը:

Ըստ Football Insider-ի՝ «Շպորների» նախագահ Դենիել Լևին հույս ունի հավաքել մինչև 250 միլիոն ֆունտ ստերլինգ հաջորդ 10 տարվա ընթացքում հովանավորչական գործարքի կնքումից հետո:

Սակայն Football Insider-ը, պնդում է, որ Լևին բանակցություններ է վարում ոչ միայն Google-ի հետ։ Պոտենցիալ գործընկերներից մեկը՝ Amazon-ն է:

Հարկ է նշել, որ «Տոտտենհեմն» ու Amazon-ը արդեն լավ հարաբերություններ ունեն։ Ոչ վաղ անցյալում ամերիկյան ընկերությունը պատրաստեց «Ամեն ինչ կամ ոչինչ» վավերագրական ֆիլմ «Շպորների» 2019/20 մրցաշրջանի մասին:

Նշենք, որ, Պրեմիեր լիգայում նմանատիպ ամենախոշոր գործարքը «Մանչեսթեր Սիթիի» և «Էթիհադի» համագործակցությունն է, որը քաղաքացիներին տարեկան վճարում է 21,9 միլիոն ֆունտ ստերլինգ։