• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

AS. Լուիս Սուարեսը մոտ է «Չելսի» տեղափոխվելուն

Լուիս ՍուարեսԻնչպես հաղորդում է իսպանական AS պարբերականը, «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը մոտ է 40 մլն եվրոյով (34 մլն ֆունտ) «Չելսի» տեղափոխվելուն:

Այս ամռանն «ազնվականների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակտիվորեն փնտրում է հարձակման գծի ուժեղացում, սակայն Ռոբերտ Լևանդովսկու կամ Էդինսոն Կավանիի տեղափոխությունը, ինչպես երևաց, բավական բարդ է:

Միաժամանակ, Սուարեսը չի թաքցնում «Լիվերպուլից» հեռանալու իր ցանկությունը: Սակայն Սուարեսը ցանկություն ունի հեռանալ Անգլիայից, որտեղ նա ճշնման է ենթարկվում տեղի մամուլի կողմից: Ուրուգվայցին դեմ չէր լինի տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

Սակայն այժմ Լուիսը «Չելսի» տեղափոխվելու տարբերակ ունի: AS-ը հղում է անում Սուարեսի գործակալ Պերե Գվարդիոլային, ով «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսե Գվարդիոլայի եղբայրն է: Աղբյուրը հաղորդում է, որ «Սթեմֆորդ Բրիջում» Սուարեսը կվաստակի տարեկան 5.5 մլն ֆունտ: