«Արսենալը» վաղը խաղալու է «Վեստ Հեմի» հետ: Այս խաղից առաջ «զինագործներն» արդեն կարող են հույս դնել մի քանի խաղացողների վրա, որոնք շարք են վերադարձել:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ իր ակումբը երբեք չի հետաքրքրվել «Կրիստալ Փելեսի» վինգեր Վիլֆրիդ Զախայի ծառայություններով:
«Մոնպելյեի» նախագահ Լուի Նիկոլենը կարծում է, որ իր ակումբի պաշտպան Մապու Յանգա-Մբիվան «էշի» պես կվարվի, եթե տեղափոխվի «Նյուքասլ»:
«Կրիստալ Փելեսի» հարձակվող Վիլֆրիխ Զախան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը վստահ է, որ տրանսֆերը կկայանա մինչև այս շաբաթվա վերջ:
Իտալական «Միլանը» ակնկալում է իրականացնել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելլիի տրանսֆերը մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը:
Այսօր արդեն պարզ կլինի՝ «Նյուքասլի» պաշտպան և ավագ Ֆաբրիսիո Կոլոչինին հեռանում է ակումբից, թե ոչ: Հունվարի սկզբին արգենտինացի պաշտպանը ցանկություն էր հայտնել հեռանալ «Նյուքասլից» և վերադառնալ հայրենիք անձնական խառնվածքի պատճառով:
«Վեստ Հեմի» կիսապաշտպան Ալու Դիարան ցանկություն է հայտնել հեռանալ ակումբից: -Այո, ուզում եմ հեռանալ «Վեստ Հեմից»: Ինձ իսկական փորձություն է պետք, որն այստեղ չեմ ստանում:
«Արսենալի» հարձակվող Թեո Ուոլկոտը ուրախ է, որ նոր պայմանագրի կնքումից հետո կարող է հանգստանալ և այլևս ուղեղը չծանրաբեռնել ապագայի մասին մտքերով:
«Սաութհեմպտոնի» նորանշանակ մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ցանկանում է ձեռք բերել բելգիական «Անդերլեխտի»կիսապաշտպան Լուկաս Բիլյաին:
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան վերջնականապես կորցրել է վստահությունը գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնի մոտ և մարզիչը այժմ փնտրում է իր թիմի համար նոր դարպասապահ: