«Լիվերպուլը» որոշել է հրաժարվել «Սևիլյայի» պաշտպան Ալբերտո Մորենոյի տրանսֆերը ձեռք բերելու մտքից և այժմ պատրաստվում է գնել Մարկոս Ռոխոյին՝ Լիսաբոնի «Սպորտինգից»:
Մեքսիկայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միգել Էրրերան հերթական անգամ իր հարձակվող Խավիեր Էրնանդեսին խորհուրդ է տվել մտածել «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին:
Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Դանիել Սթարիջը հայտնել է, որ իր թիմը չի վախենում ոչ ուրուգվայցիներից, ոչ նրանց առաջատար Լուիս Սուարեսից:
«Սանդերլենդը» պաշտոնապես հայտնել է «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Կոստել Պանտիլմոնի հետ 4 տարվա պայմանագիր ստորագրելու մասին: Գործարքը տեղի է ունեցել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
«Սաութհեմպտոնի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց Ռոնալդ Կումանը: Հոլանդացի մասնագետի հետ երեք տարվա պայմանագիր է ստորագրվել:
«Արսենալը» սկսել է Թոմաս Վերմալենին փոխարինող փնտրել, ով շատ մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:
Ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ունեցող Մարուան Շամախը հայտնել է, որ ցանկանում է շարունակել իր ելույթները Պրեմիեր Լիգայում:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ հարձակման գծում եղած խնդիրները կփորձեն լուծել Ջոել Քեմպբելի օգնությամբ, ով այս ամառ կվերադառնա «Էմիրեյթս»:
«Արսենալի» կենտրոնական պաշտպան Թոմաս Վերմալենը անձնական պայմանագրի հարցում համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Այս մասին հաղորդում է The Telegraph պարբերականը:
Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը կարծում է, որ դեռ վաղ է Լուիս Սուարեսին մեծ ֆուտբոլիստ համարելու համար: