«Արսենալի» սեփականատեր Ստեն Կրոնկեն հայտնել է, որ ցանկություն կա նոր պայմանագիր ստորագրել գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ:
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է հունվարին նոր փորձ անել «Ռեալի» պաշտպան Ֆաբիո Կոենտրաոյին գնելու համար: Այս մասին հաղորդում է talkSPORT-ը:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ թիմի հարձակվող Թեո Ուոլկոտի վիրահատությունը հաջող է անցել և նա կկարողանա հոկտեմբերի 19-ին մասնակցել «Նորվիչի» դեմ խաղին:
Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խուան Մատան հույս ունի, որ իր աշխատասիրությունը և խաղային բազմազանությունը կօգնեն իրեն վերադառնալ «Չելսիի» հիմնական կազմ:
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Միկա Ռիչարդսը հույս ունի, որ կվերադառնա Անգլիայի հավաքական և կմասնակցի 2014թ-ի աշխարհի առաջնությանը:
«Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատրաստվում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել անգլիացի հարձակվող Ռիկի Լամբերտին:
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ջոննի Էվանսը հայտնել է, որ իր ակումբը նպատակ է դրել հաղթել Լիգայի գավաթը:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կարծում է, որ Կոտ դ’Իվուարի հավաքականի կիսապաշտպան Յայա Տուրեն մարզումների ժամանակ քրտնաջան աշխատելու պտուղներն է քաղում:
Լիգայի գավաթի 3-րդ փուլի խաղերից հետո կայացավ հաջորդ փուլի (1/8-րդ եզրափակիչ) վիճակահանությունը:
Լիգայի գավաթի 3-րդ փուլում «Արսենալը» մեծ դժվարությամբ հաղթահարեց «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» արգելքը: