• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Խուան Մատան ցանկանում է «Չելսիի» հիմնական կազմ վերադառնալ

Խուան ՄատաԻսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խուան Մատան հույս ունի, որ իր աշխատասիրությունը և խաղային բազմազանությունը կօգնեն իրեն վերադառնալ «Չելսիի» հիմնական կազմ:

Վերջին երկու մրցաշրջաններում Մատան «Չելսիի» լավագույն խաղացողն է եղել, սակայն «կապույտների» գլխավոր մարզչի պաշտոն վերադարձած Ժոզե Մոուրինյոն իսպանացու ապագան թիմում հարցականի տակ է դրել:

Մոուրինյոն ոչ միայն Խուանին դուրս է հանել հիմնական կազմից, այլև սպառնացել է, որ Մատային կպահի պահեստայինների նստարանին, եթե նա չփոփոխի իր խաղը:

Այս շաբաթ «Սուիդոնի» դեմ Լիգայի գավաթի խաղում Մատային, այդուհանդերձ, հնարավորություն տրվեց իրեն դրսևորելու: Խուանը վատ չխաղաց` մասնակցելով գոլային գրոհին, և պատրաստվում է շատ ավելին անել, հիմնական կազմ վերադառնալու համար:

-Ես ջանասիրաբար մարզվել էի, բայց դա այլ բան է: Խաղերին մասնակցելով դու բարելավում ես քո շարժունակությունը: Ես շատ էի աշխատում և ցանկանում էի ցույց տալ, որ ունակ եմ խաղալ, որ ամեն ինչ կարգին է:

Ինձ համար հեշտ է կենտրոնանալ խաղի ընթացքում և անել այն, ինչ պետք է անեմ: Ես անընդհատ մտածում եմ այն մասին, որ շարունակեմ աշխատել, շարունակեմ ջանասիրաբար մարզվել, շարունակեմ գոլեր խփել և գոլային փոխանցումներ կատարել:

Ես երեք դիրքերում եմ խաղացել: Սկզբում ես ձախ եզրում եմ խաղացել, հետո` աջ, իսկ անցած մրցաշրջանում ես հանդես էի գալիս 10 համարի դիրքում: Հարձակման ցանկացած դիրքում հանդես գալն ինձ հարմար է: Այդպես շատ ավելի լավ է, երբ ֆուտբոլիստը կարող է իրեն դրսևորել տարբեր դիրքերում,- The Sun-ի հետ հարցազրույցում հայտնել է Մատան: