«Չելսին» հաստատել է «Մոնակոյի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ակսել Դիսասիի հետ պայմանագիր կնքելու մասին տարածված լուրերը։ Գործարքը գնահատվում է 45 միլիոն եվրո (38,8 միլիոն ֆունտ):
«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է, որ եզրային հարձակվող Ամադ Դիալոն ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի նոր մրցաշրջանի մեկնարկը։
«Նյուքասլը» համաձայնության է եկել «Սաութհեմպտոնի» հետ՝ պաշտպան Տինո Լիվրամենտոյի տրանսֆերի շուրջ:
Պրեմիեր լիգայի նորեկ «Շեֆիլդ Յունայթեդը» հայտարարել է «Արսենալի» պաշտպան Օստոն Թրաստիին 5 միլիոն ֆունտ ստերլինգով ձեռք բերելու մասին:
«Չելսին» համաձայնել է ձեռք բերել «Բրայթոնի» դարպասապահ Ռոբերտ Սանչեսին 25 մլն ֆունտով:
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան շարունակում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հաստատել է, որ հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն ծնկի վնասվածք է ստացել:
«Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը ծնկի վիրահատությունից հետո բաց կթողնի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկը։
«Մանչեսթեր Սիթին» համաձայնության է եկել «ՌԲ Լեյպցիգի» հետ պաշտպան Յոշկո Գվարդիոլի գնի շուրջ:
«Արսենալը» հայտարարել է իր տիտղոսային հովանավոր Emirates-ի հետ պայմանագիրը մինչև 2028 թվականը երկարաձգելու մասին: