• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» պաշտոնապես ներկայացրեց Ակսել Դիսասիին

«Չելսին» հաստատել է «Մոնակոյի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ակսել Դիսասիի հետ պայմանագիր կնքելու մասին տարածված լուրերը։ Գործարքը գնահատվում է  45 միլիոն եվրո (38,8 միլիոն ֆունտ):

Այս ամառվա սկզբին «Չելսիի» պաշտպան Վեսլի Ֆոֆանան ծնկի լուրջ վնասվածք ստացավ և ենթարկվեց վիրահատության, և նրա վերականգնումը կարող է տևել մեկ ամբողջ մրցաշրջանը:

Ֆոֆանայի կորուստը ստիպեց «Չելսիին» մտնել տրանսֆերային շուկա՝ կենտրոնական պաշտպան ձեռք բերելու նպատակով, և այդ պատճառով «կապույտները» որոշեցին պայմանագիր կնքել Դիսասիի հետ:

25 ամյա ֆրանսիացին, ով 129 հանդիպում է անցկացրել «Մոնակոյի» կազմում 2020 թվականի օգոստոսին՝ «Ռեյմսից» տեղափոխվելուց հետո, վեց տարվա պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ։

Սթեմֆորդ Բրիջում խաղալու րոպեներ ստանալու համար Դիսասին կպայքարի Տիագո Սիլվայի, Տրևո Չալոբայի, Լևի Քոլվելի և Բուենդիա Բադյաշիլի հետ, ով ներկայումս վնասվածք ունի:

«Ես իսկապես հպարտ եմ, որ այս հիանալի ընտանիքի մի մասն եմ դառնում: Հուսով եմ, որ այստեղ շատ կարևոր բաների կհասնեմ և տիտղոսներ կնվաճեմ: Ես ամեն ինչ կանեմ այս նպատակներին հասնելու համար: Ես շատ հավակնոտ եմ»,- ասել է Դիսասին:

Հետաքրքիր փաստեր