«Լիվերպուլի» պաշտպան Խոսե Էնրիկեն իր թիմակից Լուիս Սուարեսին համեմատել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ:
«Արսենալը» անգլիական միակ ակումբն է, որը դեռ շարունակում է իր ելույթները Չեմպիոնների Լիգայում: Արսեն Վենգերի սաները այսօր 1/8 եզրափակչի պատասխան խաղում կմրցեն «Բավարիայի» դեմ:
«Ֆուլհեմի» 21-ամյա կիսապաշտպան Էմանուել Ֆրիմպոնգը առաջին անգամ Գանայի ազգային հավաքականից հրավեր է ստացել:
Արդեն հայտնի է այն 18 ֆուտբոլիստների անունները, ովքեր Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի համար «Արսենալի» կազմում ժամանել են Մյունխեն:
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կարգապահական կոմիտեն որոշեց չպատժել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդին, ով «Չելսիի» հետ խաղում հարվածել էր Ֆերնանդո Տորրեսին:
«Նյուքասլ Յունայթեդը» պատրաստվում է ամռանը բաժանվել թիմի ֆրանսիացի վինգեր Գաբրիել Օբերտանից:
«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանում իր հարձակվող Պապիս Սիսեն ավելի լավ է խաղում, քան նախորդ մրցաշրջանում:
«Ռեդինգի» սեփականատեր Անտոն Զինգարևիչը հերքել է լուրերն այն մասին, թե թիմի նոր գլխավոր մարզիչը հնարավոր է դառնա Դիկ Ադվոկատը:
«Սանդերլենդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:1) «Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը գովել է իր հարձակվող Բոբբի Զամորային, որը մասնակցեց հանդիպմանը՝ չնայած ոտքի վնասվածքին:
«Ուիգանի» վինգեր Ռյո Միյաչին ամենայն հավանականությամբ վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը: