«Լիվերպուլը» հետաքրքրված է Ռուբեն Նևիշով, բայց չի կարող իրեն թույլ տալ այս տրանսֆերային պատուհանում:
«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիի ծառայություններով:
«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը բաց է «Տոտտենհեմի» հետ բանակցությունների առաջ, եթե «շպորները» հրաժեշտ տան Անտոնիո Կոնտեին:
Fenway Sports Group-ը, որին պատկանում է «Լիվերպուլը», երկու ամսվա ընթացքում ոչ մի բարենպաստ առաջարկ չի ստացել իր ակումբի համար։
Հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն հակված է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքելուն:
«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ալեխանդրո Գարնաչոն մերժել է նոր պայմանագրի առաջարկը։
«Գայլերը» հայտարարել են «ՊՍԺ»-ի և Իսպանիայի հավաքականի վինգեր Պաբլո Սարաբիայի հետ պայմանագիր կնքելու մասին:
«Տոտտենհեմի» հետ դերբիից հետո «Արսենալի» դարպասապահ Աարոն Ռեմսդեյլի վրա հարձակված երկրպագուին մեղադրանք է առաջադրվել։
«Շախտյորի» գործադիր տնօրեն Սերգեյ Պալկինը հայտարարել է, որ իր ակումբը չէր վաճառի վինգեր Միխայիլո Մուդրիկին «Չելսիին», եթե «կապույտների» սեփականատերը դեռ լիներ Ռոման Աբրամովիչը:
«Նոթինգհեմ Ֆորեսթը» հայտարարել է «Պալմեյրասի» կիսապաշտպան Դանիլոյին մոտ 16 միլիոն ֆունտ ստեռլինգով ձեռք բերելու մասին: