«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը հայտնել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին հրաշալի համալրում կլիներ իր թիմի համար:
Ամստերդամի «Այաքսի» տաղանդավոր ֆուտբոլիստ Քրիտսիան Էրիկսենը հայտնել է, որ կընդունի միայն այն ակումբի առաջարկը, որն ամբողջությամբ գերազանցում է իր ներկայիս ակումբին:
Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է 2013թ-ին մոլարակի ամենաթանկ 50 սպորտային ակումբների ցանկը, որը գլխավորում է «Մադրիդի Ռեալը»:
Իսպանիայի հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան խոստովանել է, որ մինչ Մադրիդի «Ատլետիկոյից» առաջարկ ստանալը, պատրաստվում էր տեղափոխվել Պրեմիեր Լիգա:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը ցանկանում է իր թիմը թարմացնել ոչ միայն Սեսկ Ֆաբրեգասի, այլ նաև Մարուան Ֆելայնիի օգնությամբ:
Պրեմիեր Լիգայի նորեկ «Հալլ Սիթին» պաշտոնապես հայտնել է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում գտնվող անգլիացի դարպասապահ Սթիվ Հարպերի հետ պայմանագրի ստորագրման մասին:
«Սաութհեմպտոնի» նորեկ Վիկտոր Վանյաման խոստովանել է, որ իր համար հեշտ չէր հեռանալ «Սելտիկից», բայց ուրախ է, որ Պրեմիեր Լիգայի պատմության մեջ առաջին քենիացի ֆուտբոլիստն է:
«Չելսիի» կիսապաշտպան Ռամիրեսը խոստովանել է, որ շատ գոհ է առաջին օրվա միասնական աշխատանքից նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:
«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը նոր պայմանագիր է ստորագրել մերսիսայդյան ակումբի հետ: Ակումբի պաշտոնական կայքը պայմանագրի մանրամասները չի հրապարակել:
Հոլանդական «Ֆեյենորդը» պատրաստվում է փորձ կատարել «Արսենալի» կիսապաշտպան Ռիո Միյաչիին ձեռք բերելու համար: