• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Daily Mail. «Արսենալը» Սուարեսի համար 40 մլն ֆունտ կառաջարկի

Լուիս ՍուարեսԻնչպես հայտնում է Daily Mail-ը, «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատրաստ է «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսի համար 40 մլն ֆունտ առաջարկել:

Սպասվում է, որ 26-ամյա ուրուգվայցին կդառնա Վենգերի տրանսֆերային գլխավոր նպատակը, քանի որ, ինչպես երևում է, «Արսենալը» համակերպվել է այն մտքի հետ, որ իրենց չհաջողվեց ձեռք բերել «Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինին:

Ինչպես հայտնի է, «զինագործներն» արդեն երկու առաջարկ արել են Սուարեսի համար. առաջին անգամ՝ 30 մլն ֆունտի, երկրորդ անգամ՝ 35 մլն-ի, սակայն երկու անգամ էլ մերժում են ստացել: Այժմ լոնդոնցիները պատրաստ են իրենց առաջարկը բարելավել 5 մլն-ով:

Ավելացնենք, որ Սուարեսն օրեր առաջ հերթական անգամ հայտնեց «Լիվերպուլից» հեռանալու իր ցանկության մասին: