Ինչպես հաղորդում է talkSPORT-ը, «Սաութհեմպտոնը» հաղթել է «Սելթիկի» կիսապաշտպան Վիկտոր Վանյամայի համար մղվող պայքարում:
«Չելսին» երկարաձգել է պայմանագիրն Adidas ընկերության հետ, որը կշարունակի պատրաստել «կապույտների» մարզահագուստը մոտակա 10 տարիների ընթացքում:
Ինչպես հաղորդում է Goal-ը, Գոնսալո Իգուաինի տրանսֆերային արժեքը «Ռեալի» հետ համաձայնեցնելու համար «Արսենալի» ղեկավարությունը մեկնել է Մադրիդ:
«Նյուքասլի» սկաուտական ծառայության ղեկավար Գրեմ Կարը կմնա «Սեյնտ Ջեյմս Պարկում», չնայած ակումբի սպորտային տնօրեն Ջո Քինեյրի վերադարձին:
Տիագո Ալկանտարան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Դուբայի «Ալ-Նասրը» ձեռք է բերել «Աստոն Վիլլայի» ավստրալիացի կիսապաշտպան Բրեթ Հոլմանին:
«Ռեալ Մադրիդի» և «Էվերթոնի» նախկին կիսապաշտպան Ռոյստոն Դրենտեն 2 տարվա պայմանագիր է կնքել Պրեմիեր Լիգան լքած «Ռեդինգի» հետ:
«Սուոնսիի» կենտրոնական պաշտպան Էշլի Ուիլյամսի տեղափոխությունն «Արսենալ» փլուզման եզրին է:
«Լիվերպուլը» 1 մլն ֆունտ է վճարել Էնդի Քերոլին, որպեսզի նա համաձայնվի լքել «Էնֆիլդը» և տեղափոխվի «Վեստ Հեմ»:
«Չելսիի» հարձակվող Քևին Դե Բրյույնեի գործակալը հայտնել է, որ«կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներառել է իր հաճախորդին հաջորդ մրցաշրջանի իր պլաններում: