Գարեթ Բեյլին ոտքի կանգնեցնելու հույսով «Տոտտենհեմը» պատրաստվում է ֆուտբոլիստին սեփական արյունով փոխներարկում կատարել:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտնել է, որ կենտրոնական պաշտպան Գարի Կեհիլը վիրահատել է վնասված ծունկը:
Այս ամառ «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է 10 մլն ֆունտ ծախսել «Լիդսի» պաշտպան Սեմ Բայրեմի տրանսֆերի վրա:
«Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Սթիվ Քլարկը զգուշացրել է ակումբի ղեկավարությանը, որ թիմին անհրաժեշտ է բարելավում Պրեմիեր Լիգայում լավ արդյունքի հասնելու համար:
Եթե «Էվերթոնին» չհաջողվի համոզել Դևիդ Մոյեսին նոր պայմանագիր կնքել, ապա ակումբի հաջորդ գլխավոր մարզիչը հնարավոր է դառնա 44-ամյա Վիտոր Պերեյրան, ով այժմ գլխավորում է «Պորտուն»:
Հաջորդ մրցաշրջանում «Սուոնսին» ցանկանում է վարձակալել «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուին:
«Չելսին» հնարավոր է մեկնի Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղին «Ռուբինի» հետ առանց հայտավորված ձախ պաշտպանի:
«Արսենալը» բոսնիացի դարպասապահ Ասմիր Բեգովիչի համար առաջարկ է արել «Ստոկ Սիթիին», որն իր ֆուտբոլիստին գնահատում է 15 մլն ֆունտ:
«Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Ջո Բարտոնը ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Մարսելում», հայտնել է, որ անկախ Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի արդյունքից, նա չի վերադառնա Լոնդոն:
«Լիվերպուլի» վինգեր Ռահիմ Սթերլինգը ոչ միայն բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը, այլ նաև Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունում Անգլիայի հավաքականի արտագնա խաղը Իսրայելի հետ: