«Ասթոն Վիլան» համաձայնելության է եկել «Ռեալ Բետիսի» ձախ պաշտպան Ալեքս Մորենոյի 13,2 միլիոն ֆունտ ստեռլինգով ձեռք բերելու շուրջ:
«Նոթինգհեմ Ֆորեսթը» 18 միլիոն ֆունտ ստերլինգ առաջարկ է արել «Պալմեյրասի» կիսապաշտպան Դանիլոյի համար:
«Տոտտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը հայտարարել է Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։
«Տոտտենհեմի» նախկին վինգեր Գարեթ Բեյլը 33 տարեկանում ավարտեց կարիերան։
«Չելսիի» վինգեր Քրիստիան Պուլիշիչը ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ:
«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում Չեմպիոնշիփը ներկայացնող «Բերնլիի» հետ հարձակվող Վաութ Վեգհորստի շուրջ:
Հակառակ սոցցանցերում տարածված լուրերի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայռը մոտ չէ «Ասթոն Վիլա» տեղափոխվելուն:
«ՊՍԺ»-ի սեփականատերերը՝ Qatar Sports Investments-ը, բանակցություններ են սկսել «Տոտտենհեմի» բաժնետոմսերը գնելու նպատակով:
«Ատլետիկոն» հետաքրքրված ակումբներին հայտնել է նոր պայմաններ, որոնց դեպքում հարձակվող Ժոաո Ֆելիքսը հունվարին կկարողանա հեռանալ Մադրիդից։
«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հորդորել է «Չելսիի» սեփականատեր Թոդ Բելիին ժամանակ տալ իր գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերին։