«Վեստ Բրոմվիչը» մնացել է առանց իր հիմնական դարպասապահ Բեն Ֆոսթերի, ում մոտ հայտնաբերվել է աջ ոտքի ոսկորի կոտրվածք:
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Պատրիս Էվրան մեղադրել է երեկվա իրենց մրցակից «Չելսիի» ֆուտբոլիստներին, որ նրանք ի սկզբանե ոչ ոքիի համար էին խաղում:
Համաձայն Manchester Evening News-ի, «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրվում է «Վալենսիայի» կենտրոնական պաշտպան Ադիլ Ռամիով:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոստացել է այս մրցաշրջանում ամենայն լրջությամբ մոտենալ գավաթային մրցաշարերին:
«Տոտտենհեմի» հարձակվող Ռոբերտո Սոլդադոն խոստովանել է, որ մեծ անհամբերությամբ սպասում է կիրակի օրը կայանալիք հյուսիսլոնդոնյան դերբիին:
Մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը «Կրիստալ Փելեսը» կփորձի ձեռք բերել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Ջո Բարտոնին:
«Արսենալի» տրասնֆերային ցուցակը համալրվել է «Ռեալի» երկու ֆուտբոլիստներով: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «զինագործները» ցանկանում են գնել Մեսութ Օզիլին և Անխել Դի Մարիային:
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերի կարծիքով «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսի ելույթները «Սթեմֆորդ Բրիջում» մոտեցել է իր ավարտին:
Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Օլդ Թրաֆորդում», ուր «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Չելսիին»:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Չելսին» Խուան Մատայի համար ոչ մի առաջարկ չի ստացել և չի էլ պատրաստվում վաճառել իսպանացի կիսապաշտպանին: